«Հայաստան» դաշինիքի թեկնածու Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել. վերջինս կալանավորվել է. ՀՔԾ

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի թեկնածուի կողմից նախընտրական փուլում իրեն ենթակա աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ համացանցում տարածված ձայնագրության փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա, ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար, այն է` ծառայողական կախվածությունն օգտագործելով ընտրություններին մասնակցելուն և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը, 21.06.2021թ.-ին մեղադրանք է առաջադրվել «Հայաստան» դաշինիքի թեկնածու Ա.Չ.-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

Նույն օրը ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Ա.Չ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը 23.06.2021թ.-ին բավարարվել է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով