Փաշինյանի գոյությունը ՀՀ-ի ղեկին բերում է անդադար պարտությունների.Արթուր Վանեցյան

«Ես եղել եմ ԱԱԾ տնօրեն, ես շփվել եմ մեր ռուս գործընկերների հետ: Ես գալով իշխանության ունակ եմ աշխատացնել մեր դաշնակցային պարտավորությունները: Դա հնարավոր է անել նորմալ աշխատելով, խնդիրները ճիշտ ձևակերպելով»: Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:
Նա նշել է, որ պարտության սիմվոլ վարչապետի պաշտոնակատարը, ում հանրությունը ճանաչում է, որպես կապիտուլյանտ, չի կարողանում ներկայացնել ՀՀ-ի շահերը:
Նրա խոսքով, Փաշինյանի գոյությունը ՀՀ-ի ղեկին բերում է անդադար պարտությունների:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով