«Պատիվ ունեմ» դաշինքն ունի շատ մեծ շանսեր հաղթելու այս ընտրություններում. Վանեցյան

«Պատիվ ունեմ» դաշինքը ձևավորել են երկու քաղաքական ուժեր: ՀՀԿ-ն ու Հայրենիքը հանրության շրջանում ունեն այնքան համախոհներ, որ ունենալու ենք շատ բարձր արդյունքներ՝դրանում մենք համոզված ենք: Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:
Նա նշել է, որ իրենք չեն պայքարում ընդդիմության հետ:
«Մեր պայքարը մեկն է՝հեռացնել Նիկոլ Փաշինյանին»,-նշել է Վանեցյանը:
Նրա խոսքով, ժողովրդավարական հասարակություններում մարդիկ են որոշում, թե ով պետք է ղեկավարի իրենց:
«Ես համոզված եմ, որ «Պատիվ ունեմ» դաշինքն ունի շատ մեծ շանսեր հաղթելու այս ընտրություններում և ձևավորելու իշխանություն»,-նշել է Վանեցյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով