Monthly Archives: Հունիսի 2021

Բացահայտվել է սոցիալական ցանցի միջոցով առանց լիցենզիայի դեղամիջոցների առևտուր իրականացնելու դեպք. ՊԵԿ

  Տնտեսական գործունեության կանոնների նույնիսկ ամենափոքր շեղումն անմիջապես Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ աշխատակիցների տեսադաշտում է հայտնվում: Այս անգամ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ուշադրությունը գրավել է Հայաստանում չգրանցված ցավազրկողի և կենսական ակտիվ հավելումների մասին հայտարարությունը Facebook.com սոցիալական ցանցի VITAMINNER.COM էջում: Կասկած են հարուցել ապրանքների գները, դրոշմապիտակների և մատակարարման հասցեների բացակայությունը: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը:… Կարդալ ավելին »

Արցախյան վերջին պատերազմից սկսած, Թուրքիան հետևողականորեն ավելացնում է իր ազդեցությունը Հարավային Կովկասում, և փորձելու է ռազմա-քաղաքական առումով շրջադարձերի տանել տարածաշրջանը

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար,«Պատիվ  ունեմ»  դաշինքնի  անդամ    Արտակ  Զաքարյանը  գրում  է Արցախյան վերջին պատերազմից սկսած, Թուրքիան հետևողականորեն ավելացնում է իր ազդեցությունը Հարավային Կովկասում, և փորձելու է ռազմա-քաղաքական առումով շրջադարձերի տանել տարածաշրջանը: Վրաստանը վաղուց է շրջադարձեր անում դեպի արևմուտք, մասնավորապես դեպի ՆԱՏՕ: ՆԱՏՕ-ն պաշտոնապես արդեն հայտարարել է, որ պատրաստ է ընդունել Վրաստանին: Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունը,… Կարդալ ավելին »

Եվ կրկնում եմ՝ Նիկոլին ընտրողներն անկիրթ, անհայրենիք բիոմասսա են. Բադասյան. hraparak.am

  Իլհամ Ալիեւն օրերս հայտարարել է, որ հայերը պետք է հրաժարվեն տարածքային պահանջներից, «եթե ուզում են նորմալ հարաբերություններ հաստատել հարեւանների հետ»։ Իսկ նորմալ հարաբերություններ հաստատել, անգամ մեծ ցանկության դեպքում, չի ստացվի, որովհետեւ սահմանամերձ հատվածներում ամեն օր մի կով, մի հորթ, մի գառ են տանում, հովիվներին ահաբեկում։ Սյունիքի գյուղապետերից մեկն ասաց, որ ո՛չ գառ է մնացել,… Կարդալ ավելին »

ԱԱԾ-ի նոր բացահայտումը

  ԱԱԾ-ի մամուլի կենտրոնից հայտնում են, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ մնալով մարդու և քաղաքացիների սահմանադրական իրավունքները, մասնավորապես՝ սեփականության իրավունքը հանրորեն վտանգավոր ոտնձգություններից պաշտպանելու գործելաոճին, հետևողական պայքար մղելով սեփականության, տնտեսության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ… Կարդալ ավելին »

Հոգեբուժական բուժման համաձայնությունը ձևական է, մարդիկ զրկվում են ազատությունից

  Խիստ մտահոգիչ են մնում հոգեբուժարաններում մարդկանց ոչ հոժարակամ բուժման հարցերը, որ խրոնիկ են դարձել: Հոգեբուժական բուժման համաձայնությունը ձևական է, և հոգեբուժական կազմակերպությունում՝ մարդիկ զրկվում են ազատությունից` իրավունքների կոպիտ խախտումներով: Դատարանների որոշումները ձևական ու մակերեսային են` առանց բավարար հիմքերի, տիպային (շաբլոնային) ձևակերպումներով են ու որևէ երաշխիք չեն մարդու համար: Օրինակ՝ Արմաշի առողջության կենտրոն անցյալ տարվա… Կարդալ ավելին »

Հաստատվել է կորոնավիրուսի 128 դեպք

Հունիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225095 դեպք, որոնցից 216778-ն` առողջացած, 4514-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2704 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 185 002 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3711 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 128 նոր դեպք: Ունենք 60 առողջացած, մահվան դեպք… Կարդալ ավելին »

Հունիսի 29-ին ապօրինի կառույցներ են ապամոնտաժվել Նոր Նորք վարչական շրջանում

  Հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների ապամոնտաժման գործընթացը շարունակվում է։ Այս մասին տեղեկացանք Երևանի քաղաքապետարան ֆեյսբուքյան էջից Հունիսի 29-ին ապօրինի կառույցներ են ապամոնտաժվել Նոր Նորք վարչական շրջանում։  

Այսօր ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է

  Այսօր ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է: Այդ առթիվ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը կարճ տեսանյութ է հրապարակել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարբեր տարիների հանդիպումների ու գործունեության վերաբերյալ։ «Շնորհավորում ենք, պարո՛ն Նախագահ: Պետականաշինության և բանակաշինության գործում Ձեր ներդրումն անուրանալի է: Ձեզ քաջառողջություն և անսպառ եռանդ` Ձեր կյանքի հերթական դժվարին փուլում տասնյակ հազարավոր Ձեր աջակիցների… Կարդալ ավելին »

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված

  Հունիսի 29-ին, ժամը 21։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում ավտմեքենան ընկել է Հրազդան գետը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան… Կարդալ ավելին »

ՃՏՊ Ֆրանսիայի հրապարակում

  Հունիսի 30-ին, ժամը 03։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան շրջվել է, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ս․) դուրս է եկել ճանապարհի… Կարդալ ավելին »