Բացահայտվել է սոցիալական ցանցի միջոցով առանց լիցենզիայի դեղամիջոցների առևտուր իրականացնելու դեպք. ՊԵԿ

 

Տնտեսական գործունեության կանոնների նույնիսկ ամենափոքր շեղումն անմիջապես Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ աշխատակիցների տեսադաշտում է հայտնվում: Այս անգամ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ուշադրությունը գրավել է Հայաստանում չգրանցված ցավազրկողի և կենսական ակտիվ հավելումների մասին հայտարարությունը Facebook.com սոցիալական ցանցի VITAMINNER.COM էջում: Կասկած են հարուցել ապրանքների գները, դրոշմապիտակների և մատակարարման հասցեների բացակայությունը: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով