Monthly Archives: Հունիսի 2021

Հրդեհ Արմավիր քաղաքի աղբավայրում

  Հունիսի 30-ին, ժամը 18։07-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել աղբավայրում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ մոտ 5000 քմ տարածքում այրվում է աղբ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Հրդեհաշիջման աշխատանքներին… Կարդալ ավելին »

«Այն, ինչ կատարվել է Շուշիում, կոնկրետ քրեական գործ հարուցելու մատերիալ է ոտից գլուխ». Մովսես Հակոբյան «Այն, ինչ կատարվել է Շուշիում, կոնկրետ քրեական գործ հարուցելու մատերիալ է ոտից գլուխ». Մովսես Հակոբյան.«Իրավունք»

  «Կոնկրետ ո՞վ է ղեկավարել Շուշիի պաշտպանության օպերացիան․ «Իրավունքի» հարցին ԱՀ ԱԽՔ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը տվել էր հետևյալ պատասխանը.«Դուք հասկանում եք Շուշիում ռեգուլյար զորք չի եղել: Եղել է նախագահի կողմից կազմակերպված, հավաքված անձանց կողմից պաշտպանություն, որպեսզի հակառակորդի առաջխաղացումը կանգնեցվի: Ռեգուլյար զորք չի եղել: Դրա համար ոչ ոք չի կարող ասել, թե ով է ղեկավարել: Ձեզ թվում… Կարդալ ավելին »

«Գոլդեն Փելիս» հյուրանոցում արցախցիներ են բնակվում. ինչու չի հաջողվում վաճառել. «Ժողովուրդ»

  «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արդեն մեկ տարի է, ինչ ծաղկաձորյան գերթանկարժեք «Գոլդեն Փելիս» հյուրանոցի վաճառքի հարցը դրված է կառավարության սեղանին, սակայն այդպես էլ այն վաճառել չի ստացվում: Եվ, ամենակարեւորը, Հայաստանի կառավարությունը դեռ որոշում չունի, թե ինչպես է վարվելու հյուրանոցի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ զրուցեց Կոտայքի մարզպետ Արտավազդ Սահակյանի հետ եւ տեղեկացավ, որ… Կարդալ ավելին »

Ուժային կառույցներում կադրային ջարդ է սկսվում. ով կազատվի աշխատանքից. «Ժողովուրդ»

  «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանն ազատվելու է աշխատանքից: Մեզ առայժմ չհաջողվեց պարզել, թե ինչու են Արթուր Մելիքյանին ազատում աշխատանքից, եւ արդյոք պատճառն ամեն դեպքում նոր աշխատանքն է, թե ոչ։ Սակայն մենք տեղեկացանք, որ ուժային կառույցներում եւ հատկապես Քննչական կոմիտեում առաջիկայում… Կարդալ ավելին »

Լույս չի լինի

  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-17:00 Շարուրի փ․17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 33, 35 շենքեր, Շարուրի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, “Ար և Ար Դիզայն քնսթրաքշն”, “Ադամիուն”, “Դիօկսիդ” և “Էմ Ջի գրուպ” ՍՊԸ-ներ, քաղ․… Կարդալ ավելին »

Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը

  Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 30-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի մի հատվածի, ժամը 09:00-18:00-ն` Սյունիքի մարզի Բալաք գյուղի գազասպառողների գազամատակարարումը: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով սպառողները կարող են զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Անիշխան Հայաստան. «Ժողովուրդ»

  «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Չնայած հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններն արդեն անցյալում են, սակայն Հայաստանում անիշխանություն է տիրում, եւ երկիրը, կարծես թե, կառավարվում է իներցիայով: Այս պահին կառավարությունում բոլորը պաշտոնակատարներ են, կան գեչատեսչություններ, որտեղ հրաժարականներ են սկսվել, եւ այս պարագայում դժվար է ասել, որ կառավարությունն աշխատում է այնպես, ինչպես պետք է: Ընդ… Կարդալ ավելին »

Մխիթար Հայրապետյանը՝ կոտրած տաշտակի առջև. որ պաշտոնի մասին է երազել. «Ժողովուրդ»

  «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն այլեւս խորհրդարանում չի լինելու: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Հայրապետյանն արդեն ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել է, որ ինքը պետք է գործադիրում լինի: Մխիթար Հայրապետյանի երազանքը եղել է ՀՀ… Կարդալ ավելին »

Ով որտեղ կտեղակայվի խորհրդարանում . «Հրապարակ»

  «ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի կտրուկ նվազումը՝ մոտ 25 մանդատով, ոգեւորություն է առաջացրել իշխանական թիմում։ Հիշեցնենք, որ նախկին պառլամենտում 132 պատգամավոր էր, նորում ընդամենը 107-ն է լինելու։ Սա նշանակում է, որ բյուջեից հատկացումներն են նվազելու, նախկին սենյակների մի մասը թափուր է մնալու։ Ըստ այդմ, 7-րդ գումարման ԱԺ «խարոշիները» հավակնում են երկսենյականոց աշխատասենյակներ ունենալ, ինչպես ժամանակին… Կարդալ ավելին »

Ծառուկյանին իրավիճակը սխալ են զեկուցել.«Հրապարակ»

  «Այս ընտրություններում պարտություն կրած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ըստ լուրերի, ամենից շատ զայրացած է ԲՀԿ երիտթեւի ղեկավար Աշոտ Անդրեասյանի վրա, ով նախընտրական ողջ ընթացքում սոցհարցումներ է արել եւ Ծառուկյանին վստահեցրել․ «Շեֆ, ամեն ինչ տոչնի ա, անհանգստանալու բան չունենք»։ Ըստ այդ հարցումների, ԲՀԿ-ն ունեցել է 23 տոկոս վարկանիշ Երեւանում, 30 եւ ավելի՝ մարզերում, ինչից էլ… Կարդալ ավելին »