Ծառուկյանին իրավիճակը սխալ են զեկուցել.«Հրապարակ»

 

«Այս ընտրություններում պարտություն կրած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ըստ լուրերի, ամենից շատ զայրացած է ԲՀԿ երիտթեւի ղեկավար Աշոտ Անդրեասյանի վրա, ով նախընտրական ողջ ընթացքում սոցհարցումներ է արել եւ Ծառուկյանին վստահեցրել․ «Շեֆ, ամեն ինչ տոչնի ա, անհանգստանալու բան չունենք»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ այդ հարցումների, ԲՀԿ-ն ունեցել է 23 տոկոս վարկանիշ Երեւանում, 30 եւ ավելի՝ մարզերում, ինչից էլ ԲՀԿ-ում հանգստացել են եւ ավելորդ ջանքեր չեն ներդրել՝ համարելով, որ հաղթանակն իրենց գրպանում է։ Դրանից բացի, տարածքային պատասխանատուները եւս խոստացել են տասնյակ հազարավոր ձայներ բերել, բայց խոստումը չեն կատարել։ ԲՀԿ ցուցակից շատ քիչ մարդ է ջանասիրաբար աշխատել։ Բոլորը հույս են ունեցել, որ Ծառուկյանի՝ նախկինում արած բարեգործությունների արդյունքները կքաղեն՝ գոնե գյուղերում իրենց շատ ձայներ կտան, եւ բացառված է իրենց՝ խորհրդարան չանցնելը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով