ՄԻՊ հաստատությանը շնորհվել է մրցանակ

 

Հայկական PR մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա պետական կառույց» անվանակարգում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհված առաջատարի մրցանակը երեկ անձամբ ստացա Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանից։ Այս մասին գրել է Արման Թաթոյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հայկական Փի Ար ասոցիացիան PR դպրոցի մասնակիցներին ներկայացրեցի մեր աշխատանքի սկզբունքները, հանրային հաղորդակցության ոլորտում մեր ռազմավարությունը, ճգնաժամային իրավիճակում աշխատանքի բարդությունները և այլն:

PR դպրոցի մասնակիցներին հետաքրքրող թեմաները շատ տարաբնույթ էին, և բոլոր մասնակիցներն էլ քննարկման կարևո հարցեր բարձրացրին:

Մանրամասն քննարկեցինք Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանը շրջանակը, և նորից շեշտեցի, որ Պաշտպանի հաստատությունը ստեղծվել է պետական մարմինների ու պաշտոնյաների գործողությունները վերահսկելու համար, որպեսզի չխախտվեն մարդկանց իրավունքները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Հայկական PR մրցանակաբաշխության կազմակերպիչներին ու ժյուրիի անդամներին մեր հաստատությանը տրված գնահատականի համար»,-գրել է նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով