Հայկական «ընտրություններ». Ավետիք Իշխանյան

 

Նայեցի «ընտրությունների» ԿԸՀ-ի կողմից ամփոփված պաշտոնական տվյալները։ Ըստ այդմ, ամենաքիչ ձայներ ստացել է «Ազգային օրակարգ» կուսակցությունը ․ 719 քվե, կամ ընտրողների 0,06%-ը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մի պահ ընդունենք, որ ընտրությունների արդյունքները արտահայտում են «ժողովրդի» կամքը։

Համոզված եմ, որ մեր ժողովրդի շուրջ 20%-ը միշտ ընտրում է այդ պահի գործող իշխանությանը(սրանց դեմ խաղ չկա, շառից, փորձանքից հեռու), անկախ նույնիսկ այն հանգամանքից, որ այդ իշխանությունը պարտվել է, իրեն նվաստացրել, հայրենիքը նվիրել թշնամուն։ Իսկ մնացած 25-30% ձայների հավելումն արդեն ավանդական ընտրակեղծիքների տեխնոլոգիայի հարց է, որն էլ այս «ընտրությունների» ժամանակ փառահեղորեն կատարելագործված էր։

Ինչ կուզենայի ասել։ Մի պահ պատկերացնենք, որ ամենաքիչ քվեներ ստացած «Ազգային օրակարգ» կուսակցությունն այսօր Հայաստանում իշխանություն է և նրան են ենթարկվում ողջ ուժային և իրավապահ համակարգերը։ Իսկ մեկ ամսից Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ։ Համոզված եղեք, որ այդ նույն 20%-ը մեխանիկորեն կքվեարկի «Ազգային օրակարգ» կուսակցության օգտին, դե իսկ մնացած 25-30%-ն արդեն տեխնիկայի հարց է»,- գրել է Իշխանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով