«Մեր գերիներին, որ կարող էինք բերել 5-6 ամիս առաջ՝ նույն եղանակով՝ քարտեզների փոխանցման միջոցով».Զաքարյան

«Մեր գերիներին, որ կարող էինք բերել 5-6 ամիս առաջ՝ նույն եղանակով՝ քարտեզների փոխանցման միջոցով, սրանք թույլ են տվել, որ այդ տղաները կտտանքների ենթարկվեն, ինչ ա թե կապիտուլյանտը պետք է դա իրականացներ ընտրությունից առաջ»,- այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի կենտրոնակայանում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Վաղուց ականապատ տարածքների քարտեզների վերաբերյալ բանակցությունները գնում են։ Սրանք մի քանի անգամ հրաժարվել են տրամադրել, և պրոցեսը ձգել են այնքան, որ դա գա, հասնի նախընտրական փուլ, ու դարձնեն կապիտուլյանտի համար քարոզչություն»,- հավելեց Զաքարյանը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով