Այլոց անվտանգության հաշվին ապահովում են Փաշինյանի անվտանգությունը. Դավիթ Գրիգորյան

Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունը կարող էր բախվել Սյունիքից Երևան վերադարձող «5165» շարժման անդամների ավտոմեքենաներին։ Շարժման մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունն ընթանում էր մեծ արագությամբ և կարող էր մխրճվել իրենց ավտոմեքենայի մեջ։

«ԲԱՑԱՀԱՅՏ ՎՐԱԵՐԹԻ ԿԱԴՐԵՐԸ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կադրերը, թե ինչպես են այլոց անվտանգության հաշվին ապահովում փաշինյանի անվտանգությունը։ Մենք բառացիորեն հրաշքով ենք փրկվել»,- գրել է Դավիթ Գրիգորյանը։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով