Կապիտուլյանտից գնել են ականապատ դաշտերի քարտեզները, սա էլ վաճառել է. Պրոցեսը ձգել են այնքան, որ դա հասնի նախըտրական փուլ. Զաքարյան

 

«Վաղուց բանակցությունները գնում են։ Նրանք մի քանի անգամ հրաժարվել են ականապատ տարածքների քարտեզները տրամադրել։ Պրոցեսը ձգել են այնքան, որ դա հասնի նախըտրական փուլ և դա ևս դարձնեն կապիտուլյանի համար քարոզչություն». Այս մասին լրագրողների հետ զրույցում հիշեցրեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով ականապատ տարածքների քարտեզների դիմաց 15 ռազմագերիների վերադարձին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Զաքարյանը նշեց՝ գերիներին կարող էին վերադարձնել հինգ ամիս առաջ՝ նույն եղանակով, բայց թույլ են տվել, որ տղաները տանջվեն, կտտանքների ենթարկեն, որովհետև դա պետք է իրականացնել ընտրություններից առաջ՝ հասարակության աչքին «թոզ փչելու համար» ։
Զաքարյանը նշեց, որ քարտեզները ռազմավարական նշանակություն ունեն։ Արցախա-ադրբեջանական հատվածի, այլև խորը թիկունքային ճանապարհների ականապատումները ստիպել էր հակառակորդին զերծ մնալու ռազմական գործողություններից։

«Քարտեզները ապացուցում են նաև, թե որքան հզոր պաշտպանություն են կազմակերպել նախորդ իշխանությունները։ Մոտ 97 հազար ականների մասին է խոսքը՝ միայն Ակնայի ուղղության վրա։ Ադրբեջանի համար կարևոր է արագ վերաբնակեցնել Ակնան, որը սպառնալիք է Արցախի համար։ Կապիտուլյանտներից գնել են այդ քարտեզները, սա էլ վաճառել է այդ քարտեզները»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով