Հունիսի 20-ին «սյունյաց ողջույները» կապիտուլյանտը լսելու է ընտրությունների արդյունքների տեսքով.Լուսինե Ժամհարյան

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Լուսինե Ժամհարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Կապիտուլյանտը մեկնում է Սյունիք, մի մարզ, որի անվտանգությունը նա կազմաքանդել է, որի գյուղերն ու քաղաքները, կարևորագույն ճանապարհները շրջափակել է ադրբեջանական զորքերով: Փաշինյանին արդեն մեկ անգամ սյունեցիները «ջերմորեն» ողջունել են՝իրերը կոչելով իրենց անուններով: Հավանաբար կապիտուլյանտը ցանկանում է իրեն ուղղված «կոմպլիմենտները» կրկին լսել ու համոզվել, որ իմքայլականներն այլևս Հայաստանում իշխանություն չունեն: Հունիսի 20-ին «սյունյաց ողջույները» կապիտուլյանտը լսելու է ընտրությունների արդյունքների տեսքով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով