Հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն

 

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորնիգի կենտրոնը նախազգուշացնում է

Ուշադրություն Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ հունիսի 21-24-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39…+40 աստիճան տաքություն։ Հունիսի 19-24-ին նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով