Խնդրում եմ իրավապահներին վերանայել բժիշկ, պրոֆեսոր Չարչյանի ազատությունից զրկելու փաստը և Բժշկին ազատ արձակել․ Արմեն Մուրադյան

 

«Պրոֆեսոր Արմեն Չարչյանի դերը բժշկության զարգացման գործում անքննարկելի է, որպես բժիշկ, չեմ կարող հաշտվել կոլեգայիս ազատությունից զրկման փաստի հետ և խնդրում եմ իրավապահներին վերանայել բժիշկ, պրոֆեսոր Չարչյանի ազատությունից զրկելու փաստը և Բժշկին ազատ արձակել»,- այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Լինելով բժիշկ չեմ կարող իրավական գործընթացների և քրեական օրենսգրքի հոդվածների մեկնաբանությունը վերլուծեմ և գնահատեմ, այլ պարզապես կարող եմ փաստել, որ բժիշկ Չարչյանի տարիների բժշկելու առաքելությունն ամուր հիմք է հավատի ու վստահության և կարծում եմ, որ նա արժան է հատուկ վերաբերմունքի»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով