Այսօր կարողացա իմ մեջ ուժ գտնել։ Կոչ եմ անում ՀՀ ոստիկանապետին, փոխոստիկանապետին, որ չկատարեն Նիկոլ Փաշինյանի հրամանները. ոստիկան

 

Այսօր ես էլ պետք է Նիկոլ Փաշինյանի հետ Սյունիք գնայի՝ նույն կերպ զինված ու հագնված։ Զգալով երկրի վտանգավոր ու անկայուն վիճակը՝ հրաժարվեցի գնալ և եկա այստեղ։ Այս մասին Ավշարում ասաց մի ոստիկան, որը եկել էր «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այսօր կարողացա իմ մեջ ուժ գտնել։ Կոչ եմ անում ՀՀ ոստիկանապետին, փոխոստիկանապետին, որ չկատարեն Նիկոլ Փաշինյանի հրամանները։ Ցանկանում ենք, որ ազատվենք այս իշխանությունից։ Ինչքան ուզում եք ազատվել նրանցից, այդքան պետք է պարտավորված լինեք, որ գաք մեր երկիրը շենացնեք ու հանեք այս վիճակից»,-ասաց ոստիկանը։

Վերջինս ոստիկաններին կոչ արեց չպաշտպանել մեկ անձի շահերը։ Նա նշեց, որ այսօրվանից ազատված է աշխատանքից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով