Այս դաշինքին առարկայական, հաղթող կեցվածք տվող և ապագա հաղթանակը երաշխավորողը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է».Մինասյան

«Արմավիրի մարզն իր մեջ ներառում է հայոց չորս մայրաքաղաքները՝ Արմավիր, Երվանդաշատ, Վաղարշապատ, Վագարան։ Արմավիրը ներառում է հայոց հոգևոր կրոնական կենտրոնը՝ Էջմիածինը։ Արմավիրը հայ ժողովրդի պայքարի խորհրդանիշն է իր Սարդարապատով։ Արմավիրը ներառում է հայոց տնտեսական հզորության երկու խորհրանիշ՝ Զվարթնոց միջազգային օդանավակայանն ու Մեծամորի ԱԷԿ-ը»,- Արմավիր քաղաքում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։
«Այսօր այդ հզորությունները միավորելու համար եկել է «Հայաստան» դաշինքը։ Դաշինք, որը մի կողմից կառուցված է հայ ժողովրդի վերջին շրջանի արժանապատվությունը մարմնավորող Սյունյաց աշխարհից՝ ի դեմս «Վերածնվող Հայաստանի» և համայն հայության իրավունքների պաշտպանություն իրականացնող ՀՅԴ-ից։ Այս դաշինքին առարկայական, հաղթող կեցվածք տվող և ապագա հաղթանակը երաշխավորողը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է», – ասաց Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով