Այն վրեժը, որը որքան էլ սառեց, միեւնույն է, մատուցվելու է.Արմեն Աշոտյան

Նորից եմ կրկնում. գուցե այս պահին վիժվածքին մեր երկրի ճակատագրի խաղերից քշող մարդկանց քանակը բավարար չէր։Այս մասին գրառում է  արել  ՀՀԿ  փոխնախագահ  Արմեն  Աշոտյանը:

«Բայց վստահաբար երկրի փլուզման համար թիվ մեկ մեղավորի կյանքը դժոխքի վերածելու համար հայրենատեր եւ բացված աչքերով մարդկանց քանակը լիովին բավարար է։
Դու հանգիստ չես ապրելու, հանգիստ չես շնչելու, հանգիստ չես աշխատելու։
Ամենուրեք քեզ հետապնդելու են զոհվածների հոգիները, գերեվարվածները ճակատագրերը, գերեզման չունեցողների ուրվականները, գերեզման կորցրածների անեծքները եւ հարյուր հազարավոր քաղաքացիների վրեժը։
Այն վրեժը, որը որքան էլ սառեց, միեւնույն է, մատուցվելու է»,-գրել  է  Աշոտյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով