Եթե իրավիճակը պայթունավտանգ է, ինչպես վարչապետն է պնդում, ինչո՞ւ պահեստազորի հավաք չի իրականացվում. Տիգրան Աբրահամյան

Աստված տա զորահավաքի անհրաժեշտություն չլինի, սակայն լրացուցիչ միջոցառումները չեն խանգարի։ Այս մասին Ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Եթե իրավիճակը պայթունավտանգ է, ճգնաժամային՝ ինչպես վարչապետն է պնդում, ինչո՞ւ պահեստազորի մասնակի կամ ամբողջական հավաք չի իրականացվում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Որովհետև վարչապետի հայտարարությունից ստացվում է, որ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկ կա, իսկ այս պարագայում անհրաժեշտ քայլերի իրականացման խնդիր կա։

Պահեստազորի հավաքը պայմանական եմ ասում՝ որպես իրավիճակից բխող գործողություն, բայց անհրաժեշտ գործողությունների շարքը երկար է։

Աստված տա զորահավաքի անհրաժեշտություն չլինի, սակայն լրացուցիչ միջոցառումները չեն խանգարի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀԳ. Հասկանում եմ, որ առաջարկս շատերի համար ոչ պոպուլյար է, շատերն այս իրավիճակից վաղուց հոգնել են, սակայն եթե իրադրությունն այնպիսին է, ինչպես վարչապետն է ներկայացնում, ապա պետք է արագ գործել»։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով