Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել մեր երկրում հետպատերազմյան խնդիրներին և, մասնավորապես, ընթացիկ սահմանային իրավիճակին: Մտքեր են փոխանակվել նաև Եվրամիության հետ համագործակցության խորացման և մի շարք ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով