Քարաթափում Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ տանող ճանապարհահատվածին

Մայիսի 5-ին, ժամը 10:01-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ տանող ճանապարհահատվածի սկզբնամասում թափվել են մոտ 3 խմ քարեր։

Փրկարարները «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ․ ճանապարհահատվածը դարձել է երկկողմանի երթևեկելի:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով