Ապրիլյանից հետո մեր պետական համակարգը չի պատրաստվել պատերազմի ո՛չ մինչև հեղափոխությունը, ո՛չ հեղափոխությունից հետո. Մարուքյան

Ապրիլյան քննիչ հանձնաժողովը բավականին աշխատանք է կատարել, սակայն զեկույցն ունի թերություններ։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Եթե ներկայիս գլխավոր շտաբի պետն այդ մեղավորներից է, իսկ նա, ըստ զեկույցի, մեղավորներից է, ապա հիմա չպետք է ԳՇ պետ լիներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դա ինձ համար կարևոր ազդանշան է, որ եթե այդպես է, ուրեմն չունենք անկողմնակալ քննություն և այս ընթացքում ով պետք է, չի մեղադրվի նման բաների մեջ, ով պետք չէ կամ քաղաքական իմաստով հակառակ ճամբարներում է, կմեղադրվի»,-նշեց պատգամավորը՝ հավելելով, որ երբ զեկույցը հրապարակեն, այդ ժամանակ էլ կմեկնաբանեն այն։

Հարցին՝ Արտակ Դավթյանից բացի այլ անուններ հնչել են, Էդմոն Մարուքյանն ասաց, որ շատ տարբեր անուններ կան։
Պատգամավորը նկատեց՝ ունեցել ենք 44-օրյա պատերազմ և ապրիլյան պատերազմի թերությունները գաղտնի պահելն այս պահին ճիշտ չէ։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով