Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը ծեծել է աշխատակցին․ Tert.am

Այսօր Կենտրոնի թաղապետարանի աշխատակիցները լրագրողներին պատմել են, որ թաղապետի տեղակալը վիճաբանություն է ունեցել աշխատակիցներից մեկի հետ և ծեծել է նրան: Այս պահին Tert.am-ը Կենտրոնի թաղապետարանի դիմաց է, սակայն թաղապետ Ավետ Պողոսյանի հրահանգով՝ լրագրողները ներս չեն կարող մտնել:

Տեղի ունեցածի մասին Tert.am-ը փորձեց տեղեկություն ճշտել Ավետ Պողոսյանից, սակայն վերջինիս հեռախոսն անջատված էր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Tert.am-ը ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանից տեղեկացավ՝ Ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս պահին ոստիկանության ծառայողները դեպքի վայրում են՝ միջադեպի հանգամանքերը պարզելու:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով