Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթարի հետևանքով տուժածներից մեկն ունի կոտրվածքներ

 

Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի մասնակցությամբ ԱԳՆ շենքի հարակից տարածքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տուժածներից մեկի մոտ առկա է պարանոցային երկրորդ ողի մարմնի ձախ կողմնային, մասային կոտրվածք (լայնակի ելունի շրջանում), առջեւից երեք կողի կոտրվածք՝ առանց նշանակալի տեղաշարժի, աջ անրակի ակրոմիալ հատվածի կոտրվածք, առանց տեղաշարժի, ֆիքսված ամնեզիա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Տեղեկացնենք, որ ԱԳՆ շենքի հարակից տարածքում տեղի ունեցած վթար հետեւանքով «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված երկու տուժածից բուժումը շարունակում է մեկը: Լ. Մ.-ն, որի մոտ առկա է պարանոցային երկրորդ ողի մարմնի ձախ կողմնային, մասային կոտրվածք (լայնակի ելունի շրջանում), առջեւից երեք կողի կոտրվածք՝ առանց նշանակալի տեղաշարժի, աջ անրակի ակրոմիալ հատվածի կոտրվածք, առանց տեղաշարժի, ֆիքսված ամնեզիա, այժմ ինտենսիվ թերապիայի բաժանմունքից կտեղափոխվի հիվանդասենյակ:

Մասնագետների հսկողության տակ կշարունակվի պացիենտի բուժումը»,- գրել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով