Երևանում Mercedes-ի վարորդը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի հետևանքով BMW X6-ը կողաշրջված հայտնվել է փոսում.

 

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Քանաքեռ վարչական շրջանի Մելիք Մելիքյանի՝  ժողովրդին հայտնի 14 փողոցում Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը վթարային իրավիճակ է ստեղծել BMW X6 մակնիշի ավտոմեքենայի վարորդի համար, ինչի հետևանքով BMW-ն հայտնվել է ջրահեռացման համար փորված փոսում՝ կողաշրջված վիճակում, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար,  տուժածներ չկան: Դեպքի մասին Երևաի ճանապարհային ոստիկանության  օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակ, որտեղից ժամանել են ավագ տեսուչներ Էդվարդ Դավթյանն ու Գոռ Ասրյանը: Օպերատիվորեն ժամանել են  ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով