Ես ասել էի, որ այս իշխանությունը, որին համարում եք «սիրելի և հարգելի», դավաճան է ու մարդասպան և գործում է հայ ժողովրդի շահերի դեմ.Մինասյան

Ես կոնկրետ էի։ Խիստ հասցեական։ Աներկբա փաստարկներով, պարզ տրամաբանությամբ և եզրահանգումներով։
Ես ասել էի, որ այս իշխանությունը, որին համարում եք «սիրելի և հարգելի», դավաճան է ու մարդասպան և գործում է հայ ժողովրդի շահերի դեմ։ Ապացո՞ւյց՝ ինչքան ուզեք. Արցախից ու Սյունիքից մինչև Ծիծեռնակաբերդ։Այս  մասին ֆեյսբուքյան  իր էջում  գրառում է արել  Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
Մինչդեռ ես ստացա պատասխան կենացի տեսքով։ Նման արձագանքն ավելացրեց կասկածներս, որ հայ ժողովրդի դեմ իրականացվող դավադրությունը «չնկատելու» հանձնառություն կա: Աստված տա, սխալվեմ։ Բայց իրականության հետ համառորեն չառերեսվելը հենց դա է հուշում։
Սփյուռքի ձայնը պիտի հստակ լինի։ Եթե այն կիսաձայն է, մեղմ շշուկով կամ խոնարհ հնազանդությամբ, ապա այն դառնում է անիմաստ: Այդպիսի ձայներ այստեղ էլ կան։ Ինչքան ուզեք։
Հ.Գ. Ավանդաբար Սփյուռքը միշտ իրեն իրավունք է վերապահել դասեր տալ Հայաստանին, ուղղորդել, խրատել։ Այդ իրավունքն, ի դեպ, Հայաստանն էլ ունի։ Եղե՛ք պահանջատեր՝ անկախ ամեն ինչից և մինչև վերջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով