Ողբերգական դեպք Երևանում. Ծիծեռնակաբերդի խճուղում Mercedes մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ մարտի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենայում դի կա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ժամանել են նաև ՃՈ 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արշակ Սայինի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ Երևանի բնակիչ, 61-ամյա Արա Ա.-ն իրեն վստահված Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի քարերին:

Ըստ նախնական տեղեուկությունների՝ վեջինս ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել: Դեպքի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով