Շիզոֆրենիկների դիկտատուրա է, լուրջ. Կարեն Վրթանեսյան

 

Կարդում եմ արտգործանախարարի խոսքը. «Հայաստանը մշտապես Արցախի իր եղբայրների և քույրերի կողքին է՝ հումանիտար այս աղետի հասցեագրման հարցում, սակայն բավական բարդ է դա անել առանց միջազգային հանրության աջակցության»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ռազմական փորձագետ  Կարեն Վրթանեսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

«Միանգամից հիշեցի, որ իր կոլեգան՝ սոցապնախարարը ԱԺ-ում հայտարարել էր, թե Արցախում ոչ մի հումանիտար խնդիրներ չկան, է՛լ ուր մնաց աղետ։

Եկա գրեմ, թե կառավարության այս խեղկատակներն իրար ասածներից տեղյակ չեն, հետո որոշեցի նյութը մինչև վերջ կարդալ, նոր գրել… Եւ ի՞նչ… Դու մի ասա ՆՈՒՅՆ միջոցառմանը մասնակցել է նաև սոցապնախարարը (!!!) և ահա, թե ինչ է ասել.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Սակայն նաև ցավով պետք է նշեմ, որ սոցիալական խնդիրների մասով միջազգային հանրության արձագանքը համարժեք չենք կարող համարել այն ԱՂԵՏԻՆ, ինչի հետ բախվել են արցախցիները»։

Փաստորեն՝ խնդիրներ չկան, ընդամենը ԱՂԵՏ է…

Շիզոֆրենիկների դիկտատուրա է, լուրջ»,- գրել է Վրթանեսյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով