Ծաղկաձորում՝ խաղատան մոտ կրակոց արձակել են իմքայլական Հայկ Սարգսյանի ընկեր, ՌԴ-ում մարդասպանության մեջ մեղադրված, քրեական անցյալով հայտնի «Չաղ Ռուստամը» և Արթիկի քաղաքապետը․ Tert.am

 

Tert.am--ի տեղեկություններով՝ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը և քրեական անցյալով հայտնի Ռուստամ Ստեփանյանը, նույն ինքը՝ «Չաղ Ռուստամը», երեկ Ծաղկաձորում միջադեպ են հրահրել: Ըստ ականատեսի՝ Ծաղկաձորի «Ռոյալ» խաղատան մոտ կրակոցներ են հնչել, որոնք արձակել են Հայկ Սարգսյանն ու նրա ընկերը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարցին, թե ինչի՞ն է հաջորդել կրակոցը, ականատեսը հայտնեց, որ որևէ արտառոց միջադեպ կամ իրադարձություն կրակոցներից առաջ իր ուշադրությունը չի գրավել. «Տպավորություն էր, որ կրակեցին ու վերջ, պատասխան կրակոց էլ չի հնչել, չեմ լսել»:

Թե ո՞ւմ ուղղությամբ են կրակոցներ արձակել, ում է պատկանել վնասված մեքենան, ականատեսն ասաց, որ իրեն հայտնի չէ, չի ճանաչել:

Tert.am-ը պարզաբանում խնդրեց նաև պատգամավոր Հայկ Սարգսյանից, որ տեղեկություն կա, որ կրակոցներ են արձակել ինքն ու իր ընկեր Ռուստամ Ստեփանյանը։ Հայկ Սարգսյանը Ռուստամ Ստեփանյանին չանդրադարձավ, սակայն ասաց, որ ամեն ինչ կապում են իր անվան հետ. «Ես Ծաղկաձորում մի քանի ամիս առաջ եմ եղել, երեկ էլ ամբողջ օրը տնից դուրս չեմ եկել»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ Ռուստամ Ստեփանյանը Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղից է և մարտի 1-ին՝ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի ժամանակ հենց իր կազմակերպմամբ էին Ձիթհանքովի բնակիչները պաստառ պահել Նիկոլ Փաշինյանի թիկունքում:

Ռուստամ Ստեփանյանը 33 տարեկան է, 2016-ին ՌԴ իրավապահ մարմինների կողմից գտնվել է միջազգային հետախուզման մեջ: Նրան մեղադրանք է առաջադրված եղել անձի առևանգման և սպանության հատկանիշներով: Թե ինչ ընթացք է ստացել ՌԴ-ում քրեական գործը, այս պահին որևէ կարգավիճակ ունի, թե ոչ Ռուստամ Ստեփանյանը, հայտնի չէ:

Աղբյուր`Tert.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով