Կրթության զարգացման 2021-2030 թվականների պետական ծրագրի մշակման աշխատանքները շարունակվում են

 

Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2021-2030 թվականների պետական ծրագիրը մշակելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբն այսօր գումարել է իր հերթական նիստը: Աշխատանքային խմբում ընդգրկված են ՀՀ ԿԳՄՍ նախարարը, նախարարի տեղակալները, ինչպես նաև նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով կրթության զարգացման ռազմավարության մշակման՝ միառժամանակ առկախված աշխատանքները վերջին ամիսներին շարունակվել են, և ներկայում փաստաթուղթը վերանայվում է և լրամշակվում՝ հաշվի առնելով պատերազմով ու համավարակով պայմանավորված նոր իրողությունները:

Ըստ Վահրամ Դումանյանի՝ քննարկված մի շարք առանցքային հարցերի արդյունքում կսահմանվեն նոր գերակայություններ և մարտահրավերներ:

«Ամեն ինչի հիմքում ընկած է կրթությունը, որը մեր անվտանգության և ճիշտ մտածողության հիմքն է: Հետպատերազմյան վիճակում մեր գերակայությունները պետք է փոխվեն՝ գերհզոր ինտելեկտուալ մտածողությամբ երկիր դառնալու հեռանկարով»,- նշել է նախարարը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քննարկման ընթացքում նշվել է, որ փաստաթղթի ներկա տարբերակում որպես կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման թիրախներ և ռազմավարական նպատակներ նախանշվել են համընդհանուր հասանելի, սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծումը, կրթության արդյունավետության և արդյունավորության բարձրացումը, հայկական կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացումն ու արտահանումը, ինչպես նաև ներկա մարտահրավերներով պայմանավորված՝ նոր գերակայությունների սահմանման անհրաժեշտությունը:


 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով