Հրդեհի հետևանքով այրվել է 80×100մ չոր խոտատարածք և թփեր, ինչպես նաև ծխահարվել է 3 հատ բերքատու ծառ

ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ստեփանակերտ քաղաքի
«Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհի մասին։Այս  մասին  տեղեկացնում  է  ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ մեկուսացրել կրակը որպեսզի այն չտարածվի հարակից շինություններում։
Հրդեհի հետևանքով այրվել է 80×100մ չոր խոտատարածք և թփեր, ինչպես նաև ծխահարվել է 3 հատ բերքատու ծառ։
Ստուգմամբ զբաղվում է ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով