90-ական թվականներին մի քանի օլիգարխի կայֆ անող «2 կոպեկ ավել ունեցող» կար ամեն մի փողոցում և շենքում.Հայկ Կիսեբլյան

Ես դեռ շատ-շատ լավ եմ հիշում, թե 90-ական թվականներին, հասարակ սովետական 06 մակնիշի մեքենայի համար բենզին հայթհայթել կարողացած անձինք, որոնք մի փոքր առավելություն էին ստացել հետիոտների հանդեպ, ինչպես էին մեքենան վարում՝ խախտումներով և քշելով հասարակ մարդկանց վրա…
Եվ այդպիսինն էին վարորդներից շատ շատերը:
Մի քանի օլիգարխի կայֆ անող «2 կոպեկ ավել ունեցող» կար ամեն մի փողոցում և շենքում: Մեկը մեկից վատ, խուժան, հաբրգած, այլանդակ և եթե շանս ունենաին՝ կդառնային ավելի ու ավելի վատը: Այնինչ իրենց կողքի հարևանը հավանաբար սովից ու ցրտից մեռնում էր:

 

Իշխանությունն էլ նույն ժողովրդի հայելին էր: Այսօր ևս իշխանությունը ժողովրդի հայելին է:
Եվ ես ոչ մի գրամ չեմ հավատում, ոչ մի աղքատի, որն ասում է, թե այդքան շատ գումար ունենալով այսինչ կամ այնինչ մեծահարուստի վայելքներից ինքը չէր օգտվի: Որովհետև շատ -շատ հնարավոր է, որ շատ լավ էլ կօգտվեր, մի բան էլ ավելին: Ոչ էլ պոպուլիստական արտահայություններ անողներին եմ հավատում, քանի որ ես այդ ամեն ինչն արդեն տեսել եմ ու հիշում, եմ, այսօրվա մեծամասնության նման, չե՜մ մոռանում:
Նիկոլը և Նիկոլի նմանները իշխանության են գալիս և երկրի հերն անիծում հենց նման պոպուլիստական կոչերով:
Իրականում՝ եթե դուք ուզում եք ապրեք բարգավաճ, զարգացած, անհոգ և ամուր երկրում՝ դուք պիտի փոխեք ինքներդ ձեզ՝ ձեր մտածելակերպը և այն հասարակությունը՝ միջին և ստորին խավը, որի մեջ ապրում եք:

Ֆոտոլրագրող  Հայկ  Կիսեբլյանի  ֆեյսբուքյան  էջից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով