Ընտրություններից առաջ շեմի փոփոխություն կլինի՞. «Հրապարակ»

 

«Վենետիկի հանձնաժողովի քննությանը ենթարկված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մեծ փաթեթն առաջիկայում կդրվի խորհրդարանի քննարկմանը, սակայն օրենսգիրքը կընդունեն, բայց կգրեն, որ այն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։ Չնայած իշխանությունները ցանկանում էին, որ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին խորհրդարան մտնելու անցողիկ շեմի փոփոխություն կատարեն՝ կուսակցությունների համար իջեցնելով եւ դարձնելով 4 տոկոս, իսկ դաշինքների համար բարձրացնելով եւ դարձնելով 8 տոկոս, բայց, ամենայն հավանականությամբ, այս ընտրություններից առաջ դա չեն կարող անել, քանի որ Վենետիկի հանձնաժողովը մի կողմից կանաչ լույս է վառել շեմի իջեցման համար, մյուս կողմից՝ շեշտել, որ ընտրություններին անմիջապես նախորդող ժամանակահատվածում չի խրախուսվում վատթարացնող նորմը՝ շեմի բարձրացումը»,-գրում է թերթը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով