Ջրվեժ գյուղի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է

Ապրիլի 27-ին, ժամը 14։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի կամրջի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, այնուհետև հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջրվեժ գյուղի աղբավայրում:

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 17:52-ին, մարել՝ ապրիլի 28-ին, ժամը 20։21-ին։ 5000 քմ տարածքում այրվել է աղբ:

Դեպքի վայրում հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով