Էդմոն Մարուքյանը հանդիպել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ. քննարկել են ռազմագերիների վերադարձի հարցը

 

Տեղի է ունեցել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և Հայաստանում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է ռազմագերիների վերադարձի հարցը: Այս մասին Էդմոն Մարուքյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այսօր հանդիպել եմ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Հանդիպման ընթացքում կարևորել եմ հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու հարցում ՌԴ գործադրած ջանքերը, ինչպես նաև, ի թիվս այլ հարցերի, քննարկել տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրները, հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացման անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի և պատերազմի հետևանքների հետ կապված հումանիտար հարցերը»

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով