Չգիտեմ Արցախում բնակվող մեր հայրենակիցները գիտակցում են, թե ոչ, բայց հենց իրենց ձեռքերով Հայաստանում փորձում են պատերազմում պարտության գլխավոր մեղավոր նշանակել Արցախահայությանը

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Չգիտեմ Արցախում բնակվող մեր հայրենակիցները գիտակցում են, թե ոչ, բայց հենց իրենց ձեռքերով Հայաստանում փորձում են պատերազմում պարտության գլխավոր մեղավոր նշանակել Արցախահայությանը:Այս մասին  ֆեյսբուքյան իր  էջում գրառում է  արել  Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն   Արա  Վարդանյանը:

 

Կլինեն պատմություններ դավաճանների մասին, տարբեր մարդկանց, որոնք իբր թե պատերազմի օրերին փող են աշխատել և այլն։ Ամենևին չեմ ասում, որ նման մարդիկ ընդհանրապես չեն եղել, բայց փաստ է, որ նմանատիպ արարքների մասին Հայաստանում որևէ բացահայտում չկա։ Ավելին, օրինակ Համահայկական Հիմնադրամից լափած 52 միլիարդի մասին իրավապահները համառորեն լռում են։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Այս ամենում նիկոլի խաղը շատ հասկանալի է` համոզել Հայաստանում ապրողներին, որ նա արել է ամեն ինչ, բայց Արցախում եղել են դավաճաններ։ Իսկ այ ինչ նպատակ է հետապնդվում Արցախում, դժվար է ասել։ Երևի թե ուղղակի կատարում են նիկոլի հրամանները։
Ափսոս…»,-գրել  է Վարդանյանը

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով