Դու դավաճանել ես ոչ միայն ներկան, այլև՝ ապագան․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եվ սա՝ այս աղետաբերը, դեռ բարոյականություն ունի խոսելու ապագայից։ Երբ սևացրեց ու ջնջեց մեր հավաքական անցյալը, երբ հազարավորներին պարզապես զրկեց ապագայից, կյանքից, երբ ավելի քաոտիկ ու ողբերգական ներկա անկարելի է պատկերացնել, երբ իր քաղաքական ներկայության յուրաքանչյուր օրն ավելի է խորացնում մեր պառակտումի ու ազգային նվաստացման անդունդը, դժվարացնում ապագայի ապաքինումը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այնուամենայնիվ, քեզանից հետո ապագա կա, բայց առանց քեզ, կաթիլ-կաթիլ, սանտիմետր-սանտիմետր երկիրը կառուցելով, բաժանարարները վերացնելով, ազգային համաձայնությունն ու միասնությունը նորոգելով, ապագայի իրական ծրագրեր մեջտեղ բերելով ու երկրի հեղինակությունը բարձրացնելով, սոցիալական, տնտեսական, բարոյական ու կրթական աղետը կասեցնելով։
Դու դավաճանել ես ոչ միայն ներկան, այլև՝ ապագան․․․

Մեր ապագայում ապազգայնականները, օտար շահեր սպասարկողներն ու դիլետատն ամբարտավանները տեղ չունեն»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով