Ջո Բայդենը ճանաչեց ցեղասպանության փաստն՝ ի հեճուկս Հայաստանի իշխանության․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սկսած Ուրուգվայից, բազմաթիվ երկրներ պաշտոնապես ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը, այդ թվում այնպիսի կարևոր պետություններ, ինչպիսին են Ռուսաստանը և ֆրանսիան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ցեղասպանության ընդունումը տարբեր երկրների կողմից եղել է ոչ թե, կամ, մեղմ ասած, ոչ այնքան հումանիստական նկատառումներից ելնելով, այլ միմիայն քաղաքական նկատառումներով՝ կամ տեղի հայ համայնքի աջակցության ակնկալիքով, կամ Թուրրքիայի հետ ինչ-ինչ տարաձայնությունների պատճառով, կամ՝ երկուսը միասին։

Եվ, արդյո՞ք այս ամենն ազդել է Թուրքիայի քաղաքականության վրա Հայաստանի մասով․․․ Այսօր, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանին կրկնելով, արտասանեց «ցեղասպանություն» բառը։ Արդյո՞ք այս հայտարարությունը նշանակում է, որ ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչեց հայոց ցեղասպանությունը։ Եթե, այո, ապա ԱՄՆ-ը դեռևս 1982թ․ էր այն ճանաչել։ Եթե ոչ, ուստի այն ընդամենը հայտարարություն էր, ուրիշ ոչինչ։

Ամեն դեպքում, եթե ԱՄՆ նախագահի խոսքը  ցեղասպանության ընդունում է, կամ  ընդամենը հայտարարություն,  այն ոչ պետք  է պարզունակ ցնծության ալիք առաջացնի մեր հասարակության, իրենց արևմտամետ հայտարարող ուժերի համար, ոչ էլ արհամարհվի այլոց կողմից։ Պետք է սառը հաշվարկով առաջնորդվել, ինչպես ԱՄՆ նախագահն իր հաշվարկներում։ Ի վիճակի՞ է արդյոք, Հայաստանի այսօրվա իշխանություն կոչվածը, առանց էմոցիաների, նույն  սառը հաշվարկով,ճիշտ գնահատել և օգտագործել սույն հայտարարությունը դիվանագիտական ճակատում։ Կասկածում եմ, ավելին, ինձ թվում է, որ Ջո Բայդենը ճանաչեց ցեղասպանության փաստն, ի հեճուկս Հայաստանի իշխանության, քանի որ վերջինս իր  և իր արբանյակների շուրթերով պատրաստ էին ամեն տեսակ նվաստացումների, հանուն հայ-թուրքական «եղբայրության»»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով