Դատարանն անվավեր ճանաչեց ծառայությունից ազատելու մասին ոստիկանապետի հրամանը. Ալբերտ Ուսունյան

 

Դատարանն անվավեր ճանաչեց Ալբերտ Ուսունյանին ծառայությունից ազատելու մասին ոստիկանապետի հրամանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալբերտ Ուսունյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Եկանք, տեսանք, հաղթեցինք

Դատարանը վճռեց անվավեր ճանաչել ինձ ծառայությունից անհիմն ազատելու ոստիկանապետ Արման Սարգսյանի 1211-Ա ծիծաղալու հրամանը՝ ոստիկանությանը պարտադրելով մասնակի փոխհատուցել աշխատավարձն ու վերականգնել նախկինում զբաղեցրած պաշտոնին:

Ինձ համար սկզբունքային էր իմ անունը վարկաբեկող այդ խայտառակ հրամանի անվավեր ճանաչումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անչափ շնորհակալ եմ փաստաբան Տիգրան Աթանեսյանին ինձ համար այդ սուրբ գործում զինակցելու և զորավիգ լինելու համար:

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը:

Պատիվ ունեմ »։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով