54 համարի երթուղայինում ուղևորին սպանած 58–ամյա կասկածյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

 

«SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սիմոն Հարությունյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Հակոբյանի որոշմամբ հետախուզում է հայտարարվել Արտաշատ քաղաքի բնակիչ, 58-ամյա Գարեգին Բաղդասարյանի նկատմամբ, որը կասկածվում է ապրիլի 14-ին Երևան քաղաքում 54 համարի երթուղայինում  40-ամյա Արմեն Հունանյանին սպանելու մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական մարմինը դիմելու է նաև Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Գ. Բաղդասարյանի նկատմամբ, որ երբ նա հայտնաբերվի կամ ինքնակամ ներկայանա իրավապահներին՝ կալանավորվի:

Քննչական խմբի օպերատիվ աշխատանքի շնորհիվ, պարզվել էր ապրիլի 14-ին Երևանում 54 համարի երթուղայինում սպանվածի և սպանությունը կատարող ենթադրյալ կասկածյալի ինքնությունը: Սպանվածը Երևանի բնակիչ, 40-ամյա Արմեն Հունանյանն էր, որը ամիսներ առաջ էր Ավստրիայից վերադարձել Հայաստան:

Նրան դանակի 3 հարվածով սպանելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժնի կողմից փնտրվում է Արտաշատ քաղաքի բնակիչ, 58-ամյա Գարեգին Բաղդասարյանը, որը Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախկինում եղել է  մի քանի անգամ դատապարտված։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով