Նզովյալը այսօր մարդկանց տեռորի ենթարկելով տանում է հրապարակ.Արփինե Հովհաննիսյան

Ժամը 18.00 լինելու եմ Բաղրամյան փողոցում: Խնդրում եմ գալ հանուն մեր բոլորի փրկության: Այս  մասին  ֆեյսբուքյան  իր  էջում գրառում է  արել  Աժ նախկին փոխնախագահ,  «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ ղեկավար   Արփինե Հովհաննիսյանը :

Մենք` իրար սիրողներս ու չսիրողներս, ունենք մեկ փոքր վիրավոր հայրենիք, որն ունի մեր կարիքը:
Նզովյալը այսօր մարդկանց տեռորի ենթարկելով տանում է հրապարակ: Համացանցը ողողված է ավտոբուսների ու վարչական ռեսուրսի մասին ապացույցներով: Միջազգային հանրությանը չես խաբի: Արմեն Սարգսյանին ու Օնիկ Գասպարյանին չես վախեցնի: Էլ ոչ ոքի չես խաբի: Այնտեղ ՀԱԶԱՐԱՎՈՐ մարդիկ են լինելու, ում շուրթերին լինելու է հայհոյանք ու անեծք դեպի հայրենավաճառը: Ուժի ցուցադրության հավաքը տապալվել է: Հազարները լինելու են այնտեղ ու նզովվեն նրան, ով իրենց հանցակից է դարձնում 44-օրյա մեծ մարդասպանության:
Երբեք չեմ ասել նման բան, բայց ես սիրում եմ այս երկիրը սիրող, թեկուզ` լուռ ու աննկատ սիրող բոլորիդ: Եկեք թույլ չտանք ատելության արքան կործանի բոլորիս:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով