Հայաստանի ամենախայտառակ տարվա մեջ ավելի շատ հերոսի կոչում է շնորհվել քան երբևէ

 

Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչումը ՀՀ անկախությունից մինչ այսօր շնորհվել է ընդամենը 26 անձի, որոնցից 25-ն ազգությամբ հայ են, մեկը՝ ռուս` Նիկոլայ Ռիժկովը: Հերոսներից 12-ին կոչումը շնորհվել է հետմահու։ Իր գոյության 27 տարիների կտրվածքով ավելի շատ են այն տարիները, երբ կոչում չի շնորհվել ոչ ոքի: 20 տարի ոչ մի անձի չի շնորհվել ՀՀ ազգային հերոսի կոչում` 1995-ին, 1997-ին, 1998-ին, 2000-ին, 2001-ին, 2002-ին, 2003-ին, 2005-ին, 2006-ին, 2007-ին, 2009-ին, 2010-ին, 2011-ին, 2012-ին, 2013-ին, 2014-ին, 2015-ին, 2016-ին, 2018-ին, 2019-ին: Կոչում շնորհվել է 7 տարիների ընթացքում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Ըստ տարեթվերի. կոչումը շնորհվել է 1994 թվական՝ 3 անձի, 1996 թվական՝ 7 անձի, 1999 թվական՝ 2 անձի, 2004 թվական՝ 2 անձի, 2008 թվական՝ 1 անձի, 2017 թվական՝ 2 անձի, 2020 թվական՝ 9 անձ։ Այսինքն  ՀՀ անկախության հռչակումից և Արցախյան փառահեղ ազատամարտի հերոսական ավարտից հետո՝ 1994-ին և 1996-ին միասին վերցված նույնքան ազգային հերոսի կոչում է բաժանվել, որքան Նիկոլ Փաշինյանը բաժանել է միայն 2020-ին (հատկապես 2020-ի խայտառակ պատերազմի ընթացքում):

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Հատկանշական է, որ 2020-ին 1-ին ՀՀ ազգային հերոսի կոչումը շնորհվել է 2020-ի հուլիսին Տավուշի մարտական  գործողությունների մասնակից, զինծառայող Ռուբեն Սանամյանին (2020-ի հուլիսի 18-ին): ՀՀ պատմության մեջ աննախադեպ մարտական գործողություններ, որը Նիկոլ Փաշինյանը վերածեց իր անձի փիառ ակցիաի և որով սադրեց Ադրբեջանին, գրգռեց և հրահրեց պատերազմ սկսել:

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով