Ռեֆորմիստների կուսակցությունը պահանջում է վարչապետի և ողջ կառավարության անհապաղ հրաժարականը

Ռեֆորմիստների կուսակցությունը   հայտարարություն  է տարածել,որում ասվում է.

Ռեֆորմիստների կուսակցությունը պահանջում է վարչապետի և ողջ կառավարության անհապաղ հրաժարականը:
Գիտակցելով երկիրի առջև ծառացած մարտահրավերները, գտնում ենք, որ քաղաքական ճգնաժամի միակ լուծումը Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականն է:
Ուստի, կոչ ենք անում մեր բոլոր կուսակցականներին և համախոհներին միասնական մասնակցել այսօր Բաղրամյան պողոտայում ժամը 18:00-ին կայանալիք մեծ հանրահավաքին և միացյալ ընդդիմության հետ մասնակցել արժանապատիվ Հայաստանի կերտմանը՝ հանուն մեր սերունդների անվտանգության և բարեկեցության:

Ռեֆորմիստների կուսակցության խորհուրդ

Երևան 01.03.2021

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով