Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են իրավունքի գերակայությունը և օրենքի իշխանությունը

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են իրավունքի  գերակայությունը և օրենքի իշխանությունը:
Հանրապետության Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, եւ նրա նորմերը գործում են անմիջականորեն:Այս մասին  ֆեյսբուքյան իր  էջում գրել  է  Սևան  Աղաջանյանը:
Այսօր ականատեսն եղանք մեկ անգամ ևս ֆեմիդայի բռնաբարմանը,թե դատախազության և թե դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից։
Ինչ եղավ,օրեր առաջ Սահմանադրական դատարանը պատմական վճիռ կայացրեց, քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչեց Հակասահմանադրական։
Բոլորս էլ տեղյակ ենք,որ Մարտի 1-ի գործով մեղադրանք էր առաջդրվել հենց այս հոդվածով։
Ինչ պետք է լիներ ՍԴ ի որոշումից հետո,(իրավաբանորեն)պետք է Աննա Դանիբեկյանը վերացներ քրեական հետապնդումը և կարճեր քրեական գործը,իսկ ինչ ստացվեց՝ մեղադրող դատախազները չէին եկել նիստի ,այդպիսով իրավական բեսպրիդել ստեղծելով դատական գործընթացում։
Այս երեք տարիների ընթացքում տեսել ենք ,որ դատավոր կոչվածը աշխատում է որպես մեղադրող դատախազի անձնական օգտագործման միջոց,այսպիսով կատարելով նրանց ցանկացած կամք։
Դատախազությունը մեկ անգամ ևս այսօր ի ցույց դրեց,որ չի աշխատում օրենքը և օրենսդրությունը պահելու և պաշտպանելու համար,այլ ցույց տվեց,որ ծառայում է ներկա դավաճան իշխանությանը՝ իրականցնելով դավաճանների կամքը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով