Արտակարգ իրավիճակ Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի տարածքում. մերկասառույցի պատճառով բախվել են 10-ից ավել ավտոմեքենաներ. ճանապարհն ամբողջովին սառցե հայելի է

 

Այսօր՝ մարտի 19-ին,  ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում  Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում, Հրազդանի ճանշինի կողմից սպասարկվող տարածքում բախվել են Lexus, Toyota Land Cruiser, Mitsubishi Pajero io, Opel, УАЗ, ЗИЛ 130 մակնիշի ավտոմեքենաները:Այս  մասին  տեղեկացնում  է shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ավտոմեքենաներից մի քանիսը բախվել են երկաթե արգելապատնեշներին:  Վթարի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ ասում էին, որ 5-6 ավտոմեքենաներ էլ սառած ճանապարհի պատճառով վթարի են ենթարկվել, սակայն չսպասելով ԱՊՊԱ-ին, վարորդներն իրար հետ լեզու գտան և մեքենաները տեղափոխեցին:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրանք  նշում էին նաև, որ ավտովթարների պատճառներից մեկը  ճանապարհի մերկասառույցն է,  քանի որ Հրազդանի ճանշինը ցուցաբերել է անպատասխանատու մոտեցում  իր գործին, չեն կատարել   աղ ու ավազի լցման ոչ մի աշխատանք, չեն մշակել  ճանապարհը, ինչի համար էլ վթարներ են տեղի ունեցել:  Օպերատիվորեն  ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու  Արթուր Մինասյանը, որոց կողմից վթարների փաստով նյութեր են նախապատրաստվում:

 

 

Ոստիկանությունը պարզում է  վարորդների ինքնությունը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով