Սասուն Խաչատրյանը, Արթուր Դավթյանը ցմահ կզրկվեին իրավաբանական ծառայություններ մատուցելու իրավունքից

 

Հայաստանի պատմության մեջ իրավունքը երբեք այս աստիճան քաղաքականացված չի եղել, հիմնովին ոտնահարված են իրավունքի գերակայության եւ օրենքի առջեւ բոլորի հավասարության հիմնարար սկզբունքները, իսկ Հայաստանը դադարել է իրավական պետություն լինելուց։ Այս մասին ֆեյսբուքյան  իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար  Արթուր  Ղազինյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա, մասնավորապես, նշել է. «Պատճառը մեկն է. քննչական եւ դատախազական համակարգի քաղաքական իշխանությանն ուղիղ ենթակայությունը, քաղաքական հրահանգներով քրեական գործերի հարուցումն ու ակնհայտ հանցագործությունների կոծկումը։

Իրավունքը պետք է ապաքաղաքականացվի, իսկ հանրային իրավաբանական գործունեությունը պետք է իրականացվի արտոնագրային համակարգով՝ արտոնագրի ժամանավոր կասեցման կամ դրանից ցմահ զրկելու հեռանկարով։ Ցանկացած քննիչ, դատախազ, դատավոր պետք է ստանձնի մասնագիտական պատասխանատվություն իրենց ընդունած որոշումների իրավաչափության համար եւ պատրաստ լինի զրկվել իրավաբանական գործունեություն իրականացնելու իրավունքից՝ քաղաքական հրահանգով կամ ակնհայտ ապօրինի ակտեր կայացնելու համար։

Իրավաբանական հանրային ծառայությունների արտոնագրային համակարգի ներդնումը պետք է դառնա ապագա իշխանության իրավական քաղաքականության հիմնաքարը, ինչի վրա պետք է կառուցվի իրավական պետությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. Եթե այս համակարգը ներկայումս գործեր, ապա ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, մի քանի տասնյակ քննիչներ, դատախազներ եւ դատավորներ ՑՄԱՀ կզրկվեին իրավաբանական ծառայություններ մատուցելու իրավունքից, իսկ նրանց կողմից ընդունված որոշումների համար կենթարկվեին քրեական պատասխանատվության։

Հ.Հ.Գ. Այս համակարգի բացակայությունը բնավ չի նշանակում, որ նրանց գործողություններին չեն տրվելու քրեա-իրավական գնահատականներ եւ նրանք չեն զրկվելու իրավաբանական գործունեություն իրականացնելու իրավունքից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով