Մինչ իշխանավորներն ու տասովչիկները փիառվում էին վերադարձող ռազմագերիների հաշվին, Ադրբեջանը 20-ի փոխարեն ուղարկեց 5-ին

 

Ինչպես պատերազմը, այդպես էլ նաև գերիներին վերադարձնելու գործընթացը, Նիկոլ Փաշինյանն ու իր չինովնիկներն ի սպառ տապալել ու ձախողել են: Երեկ, հունվարի 9-ին, Բաքվի բանտից Երևան պիտի ժամանեին 20 ռազմագերիներ: Իշխանական լրատվամիջոցները և իշխանության հետույքում տաք տեղավորվել ցանկացողների ֆեյք լրատվակայքերը տոնում էին դա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Պատկերացրեք միայն, թե ողջ օրվա ընթացքում որքան դիտումներ, տարածումներ և հավանումներ ստացան այդ նյութերը և թե որքան ոգևորվեցին իրենց որդիներից ամիսներ շարունակ լուր չունեցող քաղաքացիները, այդ թվում և ռազմագերիների ընտանիքները և անհետ կորածների հարազատները, որոնք էլ իրենց հերթին հուսով էին, թե իրենց որդիների մասին ինչ-որ նորություն կիմանան վերադարձող ռազմագերիներից: Հրապարակված էր անգամ վերադարձողների անունների ցուցակը և նրանց շարքում էր նաև Ադրբեջանի տարածած տեսանյութերից հայտնի ռազմագերիներից մեկը՝ 18 ամյա Էրիկ Խաչատրյանը, որն այդպես էլ չվերադարձավ, այնինչ այդ մասին ֆեյք և իրական լրատվամիջոցներում հրապարակվել էին տասնյակ առանձին գրառումներ:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իշխանական քարոզչամեքենան զբաղված էր տվյալ նյութերն անխնա համացանց լցնելով: Միաժամանակ Ադրբեջանը հերթական անգամ անարգել և անպատիժ կերպով խախտեց պայմանը և 20 ռազմագերու փոխարեն, ուղարկեց 5 ռազմագերի, այնինչ մի քանի օր առաջ Հայաստանի կողմից Ադրբեջանին փոխանցվել է 18 ադրբեջանցի:

 

Հատկանշական է նաև, որ վերադարձած 5 ռազմագերիներց պատերազմի ընթացքում գերի ընկածներից էին ընդամենը 2-ը, իսկ 3-ը՝ պատերազմից հետո՝ Խծաբերդի տարածքից գերևարված 62 պահեստազորայինների խմբից են և հետևաբար ոչ էլ այն ռազմագերիների թվից, որոնք կարող են ինչ-որ բան բացահայտել, տեղեկություն պատմել պատերազմի ընթացքում անհետ կորածների մասին և ինչ-որ հարցերի վրա լույս սփռել:

 

Հայկ  Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով