«Քաղաքացիակն գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը դուրս եկավ ոստիկանությունից

«Քաղաքացիակն գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը դուրս եկավ ոստիկանությունից: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Քիչ առաջ դուրս եկանք Կենտրոնի ոստիկանությունից, իմ հետ ամեն ինչ կարգին է, կապիտուլյանտը դեռ դիմանում է գայթակղությանը և ինձ չի ձերբակալում»,- գրել է Սամսոնյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սամսոնյանին հրավիրել էին ոստիկանություն, վերջինս սա որակում էր որպես քաղաքական հետապնդում: «Սա քաղաքական հետապնդում է՝ դասական իմաստով, մենք պատրաստ ենք մինչև վերջ պայքարելու»,- ասել է Սամսոնյանը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ընթացքում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով