Նարեկ Մալյանի ձերբակալման դեմ բողոքը քննվելու է այսօր, ժամը 21:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում

 

Նարեկ Մալյանի ձերբակալման դեմ բողոքը քննվելու է այսօր, ժամը 21:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում (դատավոր Վ.Միսակյան): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աթանեսյանը տեղեկացրել էր, որ Նարեկ Մալյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով Նիկոլաե Չաուշեսկուի նկարը տարածելու համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով