«Ի՞սկ Իլհամը կմնար հային պատկանող հյուրանոցում». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ  Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից.

«Ի՞սկ Իլհամը կմնար հային պատկանող հյուրանոցում

Հայաստանի վարչապետի աթոռում զմռսվածի այցը Ալմաթի և այնտեղ թուրք գործարարին պատկանող Rixos Almaty-ում հանգրվանելը մեկնաբանվեց վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության կողմից, ինչպես նաև շարունակում է քննարկվել համացանցում…

Ինչպես և սպասվում էր, վերը նշված վարչությունը մանիպուլյատիվ և լղոզված պատասխանններ է տվել…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, համաձայն արարողակարգի՝ ընդունող երկիրն է որոշում (այս դեպքում Ղազախստանը), թե որ միջոցառումը որտեղ և ինչպես անցկացնել և բոլոր երկրների պատվիրակությունների անդամներին Ղազախստանն ընդունել է այդ հյուրանոցում, որտեղ և ացկացվելու էր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը…

Սկսենք նրանից, որ որևէ մեկը չի էլ հարցականի տակ դնում, թե ղազախական կողմը որտեղ է պլանավորել անցկացնել միջոցառումը… Դա իր իրավունքն է…

Ինչ վերաբերվում է այդ հյուրանոցում մնալուն, ապա այցից առաջ հայկական կողմը տեղյակ է եղել, որ մնալու է թուրքին պատկանող հյուրանոցում և չի առարկել՝ համաձայնելով մնալ այդ հրուրանոցում… Համոզված եմ, եթե առարկեր, ապա շատ արագ այդ հարցը կկարգավորվեր…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ հիմա հարց՝ «Ադրբեջանի բռնապետ Իլհամը կհամաձայնե՞ր մնալ հային պատկանող հյուրանոցում»… Պատասխանը շատ պարզ է… Ո՛չ, չէր համաձայնի…

Ինչ վերաբերվում է հյուրանոցում մնալու ծախսերին, ապա վերը նշված վարչությունը լղոզված պատասխան է տվել և չի մատնանշել, թե պատվիրակությունը որքան անդամ է ունեցել և որքանն է համարվել «հիմնական կազմ», որի ծախսերը հոգացել է հյուրընկալող կողմը… Ըստ լուրերի, դավաճան Նիկոլին միայնն 50 թիկնապահ է ուղեկցել…

Ամեն դեպքում հայկական պատվիրակությունը բավական կլորիկ գումար է թողել Rixos Almaty-իի թուրք սեփականատիրողջը, երբ 2021 թ-ի հունվարի 1-ից 6 ամսով ՀՀ իշխանությունները արգելել են թուրքական ապրանքների ներկրումը Հայաստան…»,-գրել  է  Համբարյանը:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով